8084 դիտում
22:00 28-12-2017
Քաղաքացուհու գողացված բանկային քարտով գումար են կանխիկացրել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու քաղաքացուհու՝ գողացված բանկային քարտով գումար կանխիկացրած անձի ինքնությունը։
Նախնական տվյալներով՝ 2017թ. հոկտեմբերի 17-ին՝ ժամը 10:00-11:00-ի սահմաններում, ենթադրյալ հանցագործություն կատարած անձը երթուղային միկրոավտոբուսի մեջ գաղտնի հափշտակել է ուղևորուհու դրամապանակը, որի մեջ եղել է կանխիկ գումար և բանկային քարտ: Պարզվել է, որ գողացված բանկային քարտով նույն օրը կատարվել է գումարի կանխիկացում:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, որով նախաքննությունն իրականացվում է Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում:
Նախաքննության ընթացքում ստացվել է բանկոմատի անվտանգության տեսախցիկների՝ գողացված քարտով կատարված գործարքի տեսագրությունը, ենթարկվել զննության:
Քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ տեսանյութում պատկերված տղամարդուն հայտնաբերելու ուղղությամբ։
Խնդրում ենք նշված անձին ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին կամ ովքեր ճանաչում են նրան, որևէ տեղեկություն ունեն նրա ինքնության կամ գտնվելու վայրի մասին, հայտնեն ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
[b]ՀՀ քննչական կոմիտե[/b]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
11549 դիտում
18:08 07-12-2017
Քաղաքացու գողացված բանկային քարտով գումար են կանխիկացրել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
7129 դիտում
20:44 03-10-2017
Գողացել են քաղաքացու դրամապանակը և գողացված բանկային քարտով գումար կանխիկացրել. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
Այս բաժնից
1339 դիտում
22:06 23-11-2024
Արփինե Սարգսյանը խոսել է նաև ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման երկխոսության մեկնարկի մասին
4780 դիտում
21:16 23-11-2024
Գրետա Զաքարյանը որոնվում է որպես անհետ կորած