211652_close_icon
views-count7129 դիտում article-date 20:44 03-10-2017

Գողացել են քաղաքացու դրամապանակը և գողացված բանկային քարտով գումար կանխիկացրել. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու քաղաքացու՝ գողացված բանկային քարտով գումար կանխիկացնելու դեպքի հանգամանքները։ 2017թ. օգոստոսի 19-ին հաղորդում է ստացվել առ այն, որ օգոստոսի 18-ին՝ ժամը 21:00-23:00-ի սահմաններում, ենթադրյալ հանցագործություն կատարած անձը գաղտնի հափշտակել է քաղաքացու դրամապանակը, որի մեջ եղել են անձնագիր, այլ փաստաթղթեր, կանխիկ գումար և բանկային քարտեր՝ իրենց ծածկագրերով: Օգոստոսի 19-ին գողացված բանկային քարտով կանխիկացվել է գումար: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 3-րդ կետերով և 324-րդ հոդվածի 1-ին մասով, որով նախաքննությունն իրականացվում է Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում: Նախաքննության ընթացքում ստացվել է անվտանգության տեսախցիկների՝ գողացված քարտով բանկոմատից կատարված գործարքի տեսագրությունը, ենթարկվել զննության: Քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ լուսանկարներում պատկերված երիտասարդին հայտնաբերելու ուղղությամբ։ Խնդրում ենք նշված անձին ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին կամ ովքեր ճանաչում են նրան, որևէ տեղեկություն ունեն նրա ինքնության կամ գտնվելու վայրի մասին, հայտնեն ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժին: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: [b]ՀՀ քննչական կոմիտե[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր