211652_close_icon
views-count7687 դիտում article-date 18:02 19-02-2016

Գողացված բանկային քարտով գումար է կանխիկացրել. ովքեր ճանաչում են լուսանկարներում պատկերված անձին` խնդրում ենք հայտնել

Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու երթուղային տաքսիներից մեկում պայուսակից դրամապանակի գողության հանգամանքները, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։ 2015 թվականի նոյեմբերի 24-ի առավոտյան առերևույթ հանցագործություն կատարած անձը երթուղային տաքսիով երթևեկելու ընթացքում քաղաքացու պայուսակից հափշտակել է նրա դրամապանակը, որում եղել է կանխիկ գումար, քաղաքացու սոցիալական քարտը, բանկային քարտը՝ գաղտնաբառով, որից նույն օրը կատարվել է կանխիկացման գործարք՝ քաղաքացուն պատճառելով զգալի չափի վնաս: Դեպքի առթիվ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 1-ին մասի և 324-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Նախաքննության ընթացքում ստացվել են բանկոմատի մոտ տեղակայված անվտանգության տեսախցիկների՝ տվյալ օրվա տեսագրությունները, որում երևում է տուժածի՝ գողացված քարտով գումարի կանխիկացման գործարք կատարած անձը: Դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ, լրիվ հետազոտումն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ նշված անձի ինքնությունը պարզելու և հայտնաբերելու ուղղությամբ։ Ովքեր ճանաչում են լուսանկարներում պատկերված անձին կամ որևէ տեղեկություն ունեն նրա ինքնության կամ գտնվելու վայրի մասին, խնդրում ենք հայտնել ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին կամ ոստիկանության մոտակա բաժին: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր