211652_close_icon
views-count31190 դիտում article-date 15:55 28-12-2017

2019-ի հունվարի 3-ին լինելու ենք աշխատանքի. վստահ եմ, որ բոլորդ շատ ուրախ եք. վարչապետ

Կառավարության այս տարվա վերջին նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը նշեց, որ այսօրվա իր հանձնարարականը վերաբերում է Նոր տարին լավ դիմավորելուն, հանգստանալուն: «Այսօր մեր կառավարության վերջին նիստն է, շնորհակալություն համատեղ աշխատանքի համար: Հունվարին 15-ից ամփոփում ենք, ներկայացնում ենք հանրությանը ինչ ենք արել, հաջորդ 15 օրը բոլոր գերատեսչություններով, նախարարություններով ֆիքսում ենք 2018 թվականի անելիքները»,- ասաց նա: Վարչապետը նշեց, որ հաշվի առնելով, որ Նոր տարվա վերջին երկար արձակուրդն է, առաջարկում է այն վայելել: «Առաջարկում եմ՝ լավ վայելեք: 2019 թվականի հունվարի երեքին լինելու ենք աշխատանքի, վստահ եմ, որ բոլորդ շատ ուրախ եք այդ նորության համար»,- ասաց նա:

Նմանատիպ նյութեր