211652_close_icon
views-count4554 դիտում article-date 14:20 28-12-2017

Լիբանանի նորանշանակ դեսպանը հավատարմագրերի պատճենը հանձնեց Հայաստանի արտգործնախարարին

Դեկտեմբերի 28-ին արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հայաստանում Լիբանանի նորանշանակ դեսպան Մայա Դաղերին հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ: Շնորհավորելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը հույս հայտնեց, որ նորանշանակ դեսպանի գործունեությունը կնպաստի հայ-լիբանանական ավանդաբար ջերմ և բարեկամական հարաբերությունների առավել ընդլայնմանն ու խորացմանը: Արտգործնախարարը նշեց, որ փոխադարձ համակրանքի և վստահության վրա հիմնված երկու բարեկամ ժողովուրդների միջև հաստատված կապերը նպաստում են միջպետական կապերի առավել ամրապնդմանը: Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Լիբանանի դեսպանը նշեց, որ իր առաքելության ընթացքում առավելագույն ջանքերը կներդնի բարեկամ Հայաստանի հետ տարբեր բնագավառներում երկկողմ համագործակցությանը նոր լիցք հաղորդելու համար: Հանդիպման ընթացքում զրուցակիցները կարևորեցին լիբանանահայության կարևոր դերակատարությունն ու բեղմնավոր գործունեությունը Լիբանանի հասարակական-քաղաքական կյանքում՝ նշելով, որ այն հանդիսանում է երկու երկրներն իրար կապող յուրահատուկ կամուրջ: Հանդիպման ընթացքում մտքեր փոխանակվեցին երկկողմ օրակարգի մի շարք հարցերի` բարձրաստիճան այցերի կազմակերպման, միջազգային կառույցներում համագործակցության խորացման, ատևտրատնտեսական կապերի աշխուժացման, իրավապայմանագրային դաշտի ընդլայնման, արտգործնախարարությունների միջև խորհրդատվությունների անցկացման շուրջ: Զրուցակիցներն անդրադարձան մերձավորարևելյան տարածաշրջանում վերջին զարգացումներին: Երկուստեք կարևորվեց Լիբանանում UNIFIL-ի կազմում առաքելություն իրականացնող հայ խաղաղապահների կարևոր դերակատարությունը երկրում անվտանգության և կայունության ամրապնդման գործում:

Նմանատիպ նյութեր