211652_close_icon
views-count954 դիտում article-date 21:48 13-04-2015

Իռլանդիայի նորանշանակ դեսպանը հավատարմագրերի պատճենը հանձնեց Հայաստանի արտգործնախարարին

Ապրիլի 13-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հայաստանում Իռլանդիայի նորանշանակ դեսպան Ջոն Բիգարին՝ հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ։ Շնորհավորելով դեսպանին` նախարար Նալբանդյանը հույս հայտնեց, որ նա իր կարևոր ներդրումը կունենա երկու բարեկամ երկրների հարաբերությունների զարգացման գործում։ Շնորհակալություն հայտնելով ընդունելության և բարեմաղթանքների համար` դեսպան Բիգարը վստահեցրեց, որ առավելագուն ջանքեր կգործադրի հայ-իռլանդական համագործակցության խորացման նպատակով։ Զրույցի ըթանցքում հանգամանալից մտքեր փոխանակվեցին Հայաստանի և Իռլանդիայի միջև քաղաքական երկխոսության ակտիվացման, իրավապայմանագրային դաշտի ընդլայնման, միջխորհրդարանական կապերի զարգացման շուրջ: Հանդիպմանը անդրադարձ արվեց մի շարք տարածաշրջանային խնդիրների։

Նմանատիպ նյութեր