40771 դիտում
10:39 28-12-2017
Երևանում ինքնասպանության փորձ է կատարել Իտալիայի Հանրապետության 19-ամյա քաղաքացին
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ այսօր՝ դեկտեմբերի 28-ին, ինքնասպանության փորձ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 01։50-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնության թիվ 64 հերթապահ խումբը «դեղորայքային ինդոքսիկացիա» ախտորոշմամբ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն է տեղափոխել մի քաղաքացու։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել Ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը՝ համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչի գլխավորությամբ։
Ոստիկաններին բժիշկները հայտնել են, որ տեղափոխվածը ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու։
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 00։10-ի սահմաններում Իտալիայի Հանրապետության քաղաքացի՝ 19-ամյա Բոնուչի Կորադոինը Շևչենկոյի փողոցի շենքերից մեկի իր բնակարանում ինքնասպանություն գործելու նպատակով մեծ քանակի դեղորայք է խմել։
Փաստ առթիվ Ոստիկանության Շենգավիթի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
28125 դիտում
14:20 04-01-2018
Երևանում ինքնասպանության փորձ է կատարել Ղրղզստանի Հանրապետության 29-ամյա քաղաքացին
23740 դիտում
10:50 06-08-2021
Արտակարգ դեպք Երևանում․ ԴԱՀԿ շենքի ներսում 34-ամյա քաղաքացին ինքնասպանության փորձ է կատարել