211652_close_icon
views-count2376 դիտում article-date 20:52 27-12-2017

ՀՀ պաշտպանության նախարարն այցելել է «Միր» միջպետական հեռուստառադիոընկերության ազգային մասնաճյուղ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Դեկտեմբերի 27–ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն այցելել է «Միր» միջպետական հեռուստառադիոընկերության ազգային մասնաճյուղ և շնորհավորել անձնակազմին հեռուստառադիոընկերության հիմնադրման 25–ամյակի կապակցությամբ։ Այցելության ընթացքում Վիգեն Սարգսյանը ծանոթացել է ընկերության տեխնիկական հնարավորություններին, աշխատանքային պայմաններին և զրուցել մասնաճյուղի աշխատակիցների հետ: Հեռուստառադիոընկերության հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Մերուժան Սարգսյանը պաշտպանության նախարարին ներկայացրել է պատրաստվող հեռուստաարտադրանքը, սփռման ծավալները, եթեր հեռարձակվող հաղորդումների բովանդակությունը, ինչպես նաև ապագա ծրագրերը։ Մերուժան Սարգսյանը պաշտպանության նախարարին է հանձնել «Միր» միջպետական հեռուստառադիոընկերության ղեկավարության շնորհակալական նամակը և հուշամեդալը։ Այցի ավարտին Վիգեն Սարգսյանը պատասխանել է նաև ընկերության լրագրողների հարցերին։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+

Նմանատիպ նյութեր