211652_close_icon
views-count6847 դիտում article-date 23:17 22-10-2018

Տրանսպորտի նախարարն այցելել է «Սիներջի ինթերնեյշնլ սիսթեմս» ընկերության հայաստանյան մասնաճյուղ

ՀՀ տրասնպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանն այցելել է «Սիներջի ինթերնեյշնլ սիսթեմս» («Synergy International Systems») ընկերության հայաստանյան մասնաճյուղ։ «Սիներջի ինթերնեյշնլ սիսթեմս»-ը գործում է ավելի քանի 20 տարի, գլխամասային գրասենյակը Վաշինգտոնում է։ Հայաստանյան մասնաճյուղը բացվել է 1997թ.-ին։ Ընկերությունը մատուցում է ծրագրային ապահովման և խորհրդատվական ծառայություններ, մշակում է տվյալների կառավարման համակարգեր մոնիտորինգի և գնահատման, սոցիալական ապահովության, դատական, ֆինանսական, կրթության, առողջապահության և այլ ոլորտներում։ Հաճախորդների շրջանակն ընդգրկում է ինչպես պետական և միջազգային կազմակերպությունները, այնպես էլ ՀԿ-ները և մասնավոր ընկերությունները։ Հակոբ Արշակյանը շրջել է գրասենյակում, զրուցել աշխատակիցների հետ, ծանոթացել աշխատանքային պլատֆորմներին, իրականացվող նախագծերին։ «Սիներջի» ընկերության հիմնադիր նախագահ Աշոտ Հովհաննիսյանը, ներկայացնելով իրենց գործունեությունը, նշել է, որ բացի Երևանից, մասնաճյուղեր ունեն նաև Արցախում և Գյումրիում։ Ընկերությունն ունի 200-ից ավելի աշխատող, որոնք ծրագրեր են իրականացնում աշխարհի 70 երկրների համար։ «Սիներջի»-ի հայաստանյան գրասենյակում գործում է նաև ուսումնական կենտրոն, այստեղ վերապատրաստում անցնող մասնագետները ուսումնասիրում են ընկերության կողմից կիրառվող տեխնոլոգիական պլատֆորմը և համալրում թիմը։ Շրջայցից հետո Հակոբ Արշակյանը և Աշոտ Հովհաննիսյանը քննարկել են համագործակցության հնարավորությունները, այն քայլերը, որոնք, իրականացվելով կառավարության կողմից, կարող են նպաստել տեխնոլոգիական ընկերությունների արագընթաց աճին ու զարգացմանը։ [b]ՀՀ տրասնպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն[/b]

Նմանատիպ նյութեր