Սամվել Բաբայանը չի ճանաչել «Իգլան» մատակարարողին և այդ գործով կարգավիճակ չի ունենա. Փաստաբան. Aysor.am
Այսօր Հայաստանի Գլխավոր դատախազությունը [url=https://shamshyan.com/hy/article/2017/12/27/1085688/]տեղեկացրեց[/url], որ Վրաստանից Հայաստան է տեղափոխվել «Իգլա» տեսակի դյուրակիր զենիթահրթիռային համալիրի ռազմամթերք հանդիսացող հրթիռի մաքսանենգության և դրա ապօրինի շրջանառության համար հետախուզման մեջ գտնվող Ռոբերտ Աղվանյանը:
Հիշեցնենք՝ ռազմամթերքի ապօրինի շրջանառության («իգլա»-ի տեղափոխման) և փողերի լվացման մեղադրանքով ԼՂՀ պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը դատապարտվել էր 6 տարվա ազատազրկման: Հաստատվել էր, որ Ռոբերտ Աղվանյանը «Իգլա»-ն մատակարարել էր գործով մյուս ամբաստանյալ Հրաչյա Մայիլյանին, վերջինն էլ՝ Բաբայանին:
Բաբայանի փաստաբան Ավետիս Քալաշյանը [url=https://www.aysor.am/am/news/2017/12/27/%D5%8D%D5%A1%D5%B4%D5%BE%D5%A5%D5%AC-%D4%B2%D5%A1%D5%A2%D5%A1%D5%B5%D5%A1%D5%B6/1356998]Aysor.am[/url]-ի թղթակցի հետ զրույցում նկատեց, որ Աղվանյանին Հայաստանին փոխանցելուց հետո կսկսվի նախաքննություն և եթե պարզվի, որ նրա արարքներում հանցակազմ կա, դրանից հետո այդ մասով գործը կմտնի դատարան:
Մեր հարցին, թե հնարավո՞ր է, որ այս գործով Սամվել Բաբայանը որևէ կարգավիճակ ունենա, օրինակ՝ լինի վկա, Քալաշյանը պատասխանեց.
«Իմ կարծիքով՝ Սամվել Բաբայանը այդ գործով կարգավիճակ չի ունենա»։
Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=https://www.aysor.am/am/news/2017/12/27/%D5%8D%D5%A1%D5%B4%D5%BE%D5%A5%D5%AC-%D4%B2%D5%A1%D5%A2%D5%A1%D5%B5%D5%A1%D5%B6/1356998]կայքում[/url]։