211652_close_icon
views-count1557 դիտում article-date 13:07 27-12-2017

Հատուկ հաստատություններում երեխաների իրավունքների պաշտպանությունը պետք է կատարելագործվի. հրապարակվել է իրավական վերլուծություն հիմնական ուղենիշների վերաբերյալ

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում կազմվել է իրավական վերլուծություն երեխայի իրավունքների պաշտպանության ոլորտում Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության ուղենիշների վերաբերյալ: Հայաստանում երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում առաջընթացի ապահովումը ենթադրում է երեխաների` ընտանիքում ապրելու, սիրո և հոգատարության պայմաններում մեծանալու, իրենց կարիքների առումով լսված լինելու, իսկ իրավունքների խախտման դեպքում` դրանց լուծման դյուրին հնարավորություններ ունենալու համար բոլոր անհրաժեշտ նախապայմանների ապահովումը: Վերոնշյալ նպատակներին ուղղված` ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ջանքերը կկենտրոնացվեն երեխաների հիմնական սոցիալական միջավայրում, այդ թվում` հանրակրթական և հատկապես փակ տիպի հաստատություններում երեխաների պաշտպանվածության համար անհրաժեշտ մեխանիզմների ստեղծման վրա:

Նմանատիպ նյութեր