2583 դիտում
19:17 14-03-2018
Զինծառայողների իրավունքների պաշտպանությունը պետք է լինի հատուկ ուշադրության կենտրոնում. ՄԻՊ
Այսօր՝ մարտի 14-ին, կայացել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին առընթեր զինծառայողների իրավունքների հարցերով փորձագիտական խորհրդի նիստը, որին մասնակցել են նաև հասարակական կազմակերպությունների ներակայացուցիչները։
Քննարկվել են զինապարտների առողջական վիճակի պատշաճ հետազոտման, զինվորական հաշվառման գործընթացում նախազորակոչիկների, ինչպես նաև կարգապահական վարույթի ընթացքում զինծառայողների իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր:
Զորակոչիկների ծանուցման, զինվորական հաշվառման փաստաթղթերի տրամադրման, զորակոչի ընթացքում բժշկական հանձնաժողովների գործունեության արդյունավետության, կարգապահական վարույթի ընթացքում զինծառայողների իրավունքների պաշտպանության վերաբերյալ առաջարկներ են ներկայացրել Խորհրդի անդամները և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները։
Ընդգծվել է, որ զինծառայողների իրավունքների պաշտպանությունը պետք է լինի պետության և հասարակական կազմակերպությունների հատուկ ուշադրության կենտրոնում:
Խորհրդում քննարկված հարցերի կապակցությամբ օրենսդրական և գործնական բնույթի բոլոր առաջարկները կուսումնասիրվեն Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում՝ դրանց իրականացման հնարավոր լուծումներ ձևավորելու նպատակով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+
Նմանատիպ նյութեր
1715 դիտում
17:46 07-09-2018
Տարեցների իրավունքների պաշտպանությունը Պաշտպանի ուշադրության կենտրոնում է
1287 դիտում
12:35 01-05-2020
Աշխատավորների իրավունքների պաշտպանությունը` ուշադրության կենտրոնում․ Արցախի նախագահի ուղերձը
Այս բաժնից
394 դիտում
18:18 30-01-2025
էկոնոմիկայի նախարարի տեղակալն ընդունել է Զարգացման ֆրանսիական գործակալության պատվիրակությանը
541 դիտում
18:06 30-01-2025
Հայաստանի և Լիտվայի ԱԳ նախարարությունների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ
922 դիտում
16:30 30-01-2025
Խորապես վշտացած ենք Վաշինգտոնում տեղի ունեցած ողբերգական ավիավթարի կապակցությամբ. ԱԳՆ