Ռուսաստանը 49 տարով երկարացնում է ներկայությունը Սիրիայում
Ռուսաստանը մշտական ռազմական ներկայություն է հաստատում Սիրիայում՝ Տարտուսում և Հմեյմիմում տեղակայված բազաներում, հայտարարել է պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն: Հաղորդում է [url=https://www.azatutyun.am/a/28939586.html]«Ազատությունը»[/url]:
Սիրիայի հետ համաձայնագրով նախատեսում է սիրիական Տարտուսում տեղակայված ռազմակայանը վերածելով լիարժեք ռազմածովային կայանի:
Դամասկոսի հետ կնքված համաձայնագիրը թույլ կտա Ռուսաստանին առաջիկա 49 տարում 11 ռազմանավ տեղակայել Տարտուսում, այդ թվում՝ միջուկային: Հմեյմիմ օդակայանը, որտեղից ռուսական օդուժը բազմաթիվ հարվածներ է հասցրել Սիրիայի նախագահի դեմ մարտնչող ուժերին, Ռուսաստանին կծառայի անժամկետ: