211652_close_icon

ԱՄՆ-ն Պաղեստինին նոր մայրաքաղաք է առաջարկել

views-count7439 դիտում article-date 16:43 26-12-2017
Միացյալ Նահանգների նախագահի վարչակազմը Պաղեստինի իշխանություններին առաջարկել է մայրաքաղաք ընտրել Աբու-Դիսը, որը սահմանակից է Երուսաղեմին։ Ինպես հաղորդել է «Ալ Ջազիրա» հեռուստաալիքը, այդ մասին հայտարարել է «Համաս» շարժման պաղեստինյան քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիան։ «Վաշինգտոնը Պաղեստինի իշխանություններին առաջարկել է Պաղեստինի մայրաքաղաք կոչել Աբու-Դիսը»,-մեջբերել է հեռուստաալիքը Հանիայի խոսքը։ Նա հավելել է, որ Վաշինգտոնի առաջարկի մեջ քաղաքական բարեփոխումների միջոցով Գազայի հատվածում իրավիճակի կարգավորման նպատակ կա։

Նմանատիպ նյութեր