Իսրայելը Պաղեստինին կհանձնի իր տարածքում թաղված 36 պաղեստինցիների դիերը
Իսրայելի ղեկավարությունը որոշել է Պաղեստինի ինքնավարությանը հանձնել Իսրայելի տարածքում թաղված 36 անհայտ պաղեստինցիների դիերը:
Իսրայելական բանտերի՝ պաղեստինցիների արտաշիրման հարցերով հանձնաժողովի ներկայացուցիչ Սալիմ Խիլլայի խոսքով՝ Իսրայելն այդ քայլին է գնացել՝ բարի կամքի դրսևորում պաղեստինյան կողմի հետ բանակցությունները շարունակելու առաջարկին:
Չնայած Խալի հայտարարությանը, Իսրայելի Մարդու իրավունքների պաշտպանության կենտրոնի մամլո քարտուղար Խամոկեդը հայտնել է, որ պաղեստինցիների դիերը Պաղեստինին հանձնելը Գերագույն դատարան ներկայացրած հայցի արդյունք է: