211652_close_icon
views-count1556 դիտում article-date 15:13 26-12-2017

Տոներին ընդառաջ քննարկումներ են իրականացվել տնտեսվարողների հետ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պաշտոնյաները, տոնական օրերին ընդառաջ, հանդիպումներ են անցկացնում սննդի շղթայում գործունեություն իրականացնող տնտեսվարողների հետ: Կաթնամթերք արտադրողներին զգուշացվել է, որ Ծառայությունը հերթապահություն է սահմանելու տոների ընթացքում և հսկողությունը լինելու է առավել քան խիստ: Ծառայության սննդամթերքի անվտանգության և որակի հսկողության տեսչության պետ Վահե Դանիելյանը տնտեսվարողներին հորդորել է ամենայն ուշադրությամբ հետևել սեփական արտադրանքի որակին՝ զգուշացնելով, որ ժամկետանց ապրանքների իրացման, մակնշման խախատումների դեպքերը պետք է բացառվեն, իսկ հայտնաբերված խախտումների համար կկիրառվեն օրենքով սահմանված խիստ պատժամիջոցներ: Կաթնամթերք արտադրողները որոշ դժգոհություններ են հայտնել՝ կապված իրացման ցանցերում պահման պայմանների հետ: Բարձրացված հարցերը քննարկվել են նաև իրացման ցանցերի ներկայացուցիչների հետ: Տեսչության պետը հորդորել է ուշադիր լինել սննդամթերքի ժամկետներին ու մակնշումներին՝ ընդունման պահին, հետո նաև՝ պատշաճ ապահովել դրանց պահման սահմանված պայմանները: Տնտեսվարողների հետ հանդիպումների ընթացքում խոսվել է նաև 2018-ին սպասվող փոփոխությունների ու անելիքների, Եվրասիական տնտեսական միության կանոնակարգի պահանջների մասին: Ուշադրություն է հրավիրել հունվարից ուժի մեջ մտնող համապատասխանության հայտարարագրի նոր կարգի վրա, տնտեսվարողներին ներկայացվել է ներմուծում իրականացնելիս պահանջվող փաստաթղթերի ցանկը: Ծառայությունն իր պատրաստակամությունն է հայտնել պարբերաբար տրամադրել խորհրդատվություն՝ տնտեսվարողների իրազեկվածությունը բարձրացնելու և նոր պահանջներին ծանոթացնելու նպատակով: [b]ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն [/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր