2018-ին աղքատության մակարդակը կաճի 2-3 տոկոսով. կանխատեսում. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «Տնտեսագետ Բագրատ Ասատրյանի կանխատեսմամբ՝ 2018-ը լինելու է բարդ տարի: Գների վերջին բարձրացումները և սպասվող գնաճն այն պարագայում, երբ իշխանությունները չեն նախատեսում կենսաթոշակների և բյուջետային համակարգի ներկայացուցիչների զգալի հատվածի վարձատրության չափերի աճ, կհանգեցնեն 2-3 տոկոսային կետով աղքատության մակարդակի աճին, եթե իշխանությունների կողմից չձեռնարկվեն անհրաժեշտ քայլեր ու հասցեագրված սոցիալական քաղաքականության միջոցներ:
Իշխանությունները դեռ 2018թ. բյուջեն հաստատելիս պետք է հանդես գային այդ հայտարարությամբ, առաջարկեին, որ հանրությունը ձգի գոտիները»,-«Ժամանակ»-ի հետ զրույցում նշեց Ասատրյանը»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]