211652_close_icon
views-count4634 դիտում article-date 15:49 25-12-2017

Ոչ մի դատավոր բանկերի դեմ որոշում չի կայացնում, ինչո՞ւ. Փաստաբանի կասկածները. Aysor.am

Հայտնի փաստաբան Հայկ Ալումյանը տարօրինակ է համարում այն, թե ինչո՞ւ Հայաստանում դատավորները բանկերի դեմ ոշումներ չեն կայացնում և հարցը լուծում են ի վնաս քաղաքացու, հայտնում է [url=https://www.aysor.am/am/news/2017/12/25/%D5%93%D5%A1%D5%BD%D5%BF%D5%A1%D5%A2%D5%A1%D5%B6%D5%AB-%D5%AF%D5%A1%D5%BD%D5%AF%D5%A1%D5%AE%D5%B6%D5%A5%D6%80%D5%A8/1356105]Aysor.am[/url]-ը։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը փաստաբանը հիշեցրեց, որ երկար քննարկումներից հետո որոշվեց դատավորների վարույթներում գործերը բաշխել ոչ թե դատարանների նախագահների կողմից կամայականության սկզբունքով, այլ՝ էլեկտրոնային համակարգի միջոցով՝ պատահականության սկզբունքով: «Այդ համակարգը ստեղծվեց, որ դատավորի նկատմամբ լծակներ չլինեն: Ի՞նչ է, հիմա կարո՞ղ է մեկը կարծում է, թե դատարաններում գործերը բաշխվում են համակարգչի միջոցով, պատահականության սկզբունքով: Եթե նման կարծիքի մարդիկ գոյություն ունեն, ապա նրանք պատրանքի մեջ են: Այդ համակարգչի քողի տակ գործերը շարունակում են բաշխվել կամայականորեն և թիրախավորելով որևէ դատավորի, դատարանի նախագահը կարող է նրան ծանրաբեռնել ամենաբարդ գործերով կամ հակառակը», - ասաց Ալումյանը՝ ներկայացնելով դատավորների նկատմամբ կիրառվող լծակների մեխանիզմը: Բացի այդ, ըստ Ալումյանի, հիմնականում քաղաքացիական գործեր քննող դատավորները իրենց ժամանակի 80 տոկոսը նվիրել են քաղաքացիներին դատի տվող բանկերի գործերը քննելուն: «Մեկնումեկը ստուգե՞լ է, կարող է պատահի այդ գործը քննող դատավորը այդ բանկի վարկառու է հանդիսանում ու այդտեղից ստացել է արտոնյալ վարկ ու հիմա քննում է այդ բանկի հայցերը: Որևէ մեկը ստուգե՞լ է Վճռաբեկ դատարանի դատավորները որ բանկում վարկ ունեն և ի՞նչ արտոնյալ պայմաններով են այդ վարկերը վերցրել», - նշեց փաստաբանը: Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=https://www.aysor.am/am/news/2017/12/25/%D5%93%D5%A1%D5%BD%D5%BF%D5%A1%D5%A2%D5%A1%D5%B6%D5%AB-%D5%AF%D5%A1%D5%BD%D5%AF%D5%A1%D5%AE%D5%B6%D5%A5%D6%80%D5%A8/1356105]կայքում[/url]։

Նմանատիպ նյութեր