Վարչապետը քաղաքացիների՝ իրեն ուղղված մի քանի նամակ փոխանցել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին. ծանոթանալով խնդրին՝ կարճ ժամանակում փորձանք դարձած ճանապարհը ամբողջությամբ ասֆալտապատել են. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
2 օր է՝ Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Թբիլիսյան խճուղուց Ղափանցյան փողոց տանող ճանապարհահատվածը, որը անգամ ասֆալտապատված չի եղել սովետական տարիներին ու վարորդների համար դարձել էր պատուհաս, քանի որ գրեթե ամեն օր փոսերի, այդ թվում՝ մարդաբոյ, պատճառով, վարորդները նշված փողոցով երթևեկելիս ավտոմեքենաները հետո տեղափոխում էին ավտովերանգորոման կետեր, նույնիսկ եղել են դեպքեր, երբ մեքենաները հայտնվել են փոսում ու տեղափոխվել են քարշակի միջոցով:
Գրեթե 4 օր նշված ճանապարհահատվածը փակվել էր, երթևեկությունը դադարեցվել էր ու այն փակվել էր Երևանի քաղաքապետի հանձնարարականով, քանի որ նշված փողոցում ապրող բնակիչները, տեսնելով, որ այլև չեն կարողանում հող ու ավազով լցնեն փոսերը, նամակներ էին ուղղել ՀՀ կառավարություն և Երևանի քաղաքապետարան:
Կառավարությունում և Երևանի քաղաքապետարանում, ծանոթանալով խնդրին, ընդառաջել էին բնակիչների խնդրանքը ու վարչապետ Նիկոլ Փաշինյանը մի քանի նամակներ փոխանցել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյան, որպեսիզ քաղաքապետարանում ուսումնասիրեն ու հնարավորության սահմանաններում, սեղմ ժամկետներում խնդիրը լուծեն, որպեսզի բնակիչները գոհ լինեն:
Ու արդեն մի քանի օր քննարկումներ անցկացնելուց հետո Երևանի քաղաքապետարանը ընդառաջել է բնակիչների խնդրանքին ու մի քանի օրվա ընթացքում մի քանի 100 մետր երկարությամբ ճանապարհը ասֆալտապատվել է, մինչ այդ փոխվել է նաև ջրագիծը, ինչի մասին նշում էին հարևանությամբ ապրող բնակիչները:
Այսօր՝ օգոստոսի 12-ին, ֆոտլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում իրենց շնորհակալությունն էին հայտնում Կառավարությանը, Երևանի քաղաքապետին, ասելով, որ երբ նամակեր էին գրում, չէին էլ հավատում, որ խնդիրը կարճ ժամանակում կլուծվի:
Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի