211652_close_icon

Քննչականից սիլիկոնե դիմակով 590.000դոլար հափշտակած Էդգար Գրիգորյանը դատարանում է. ArmLur․am

views-count3040 դիտում article-date 17:19 12-08-2025
Ինչպես ավելի վաղ նշել էինք, ՀՀ Քննչական կոմիտեի Հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունից 590 հազար դոլար հափշտակելու դեպքով քննչական մտած, կերպարանափոխված դիմակ կրած անձը՝ Էդգար Գրիգորյանը,  ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանի օգնականի եղբայրն է։ Ավելին, նա որպես վկա հարցաքննվել է Սեյրան Օհանյանի դեմ հարուցված քրեական գործով։

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը միջնորդագիր է ներկայացրել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին՝ միջնորդելով խորհրդարանին, թույլ տալ ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի և նույն խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցել՝ «Սևան» ազգային պարկին պատկանող 10,5 հազար քառակուսի մետր տարածքի ապօրինի յուրացման գործով։

ArmLur․am-ի թղթակիցը հայտնում է, որ այս պահին Քննչականից սիլիկոնե դիմակով 590.000դոլար հափշտակած Էդգար Գրիգորյանը դատարանում է։

Նմանատիպ նյութեր