211652_close_icon
views-count2507 դիտում article-date 23:31 30-08-2019

«Ոչ թե պետք է անունը որոշի, թե ինչ որոշում է կայացնում դատարանը, այլ արարքը». Երեմ Սարգսյանը՝ Գագիկ Խաչատրյանի կալանավորման առիթով. Aravot.am

[url=https://www.aravot.am/2019/08/30/1063141/?fbclid=IwAR24Idl2pST2NH6vvvmJu9T0tneW2TRo28jy1u007D60gTVm1BZrrUeMyqM]Aravot.am[/url]-ը գրում է. Ինչպես արդեն տեղեկացրել ենք Երևանի ընդհանուր իրավասության դատարանում (նախագահող դատավոր Արտուշ Գաբրիելյան) ժամը 13.00-ից մեկնարկած և շուրջ 9 ժամ տևած դատական նիստին դատարանը որոշեց կալանավորել Պետեկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախկին նախագահ, ՀՀ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանին՝ բավարարելով ԱԱԾ միջնորդությունը: Գ. Խաչատրյանի պաշտպան Երեմ Սարգսյանը դատական նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց, որ դատարանի որոշմամբ՝ Գագիկ Խաչատրյանի ձերբակալումն ապօրինի էր, ոչ իրավաչափ, չկար օրենքով սահմանված նպատակը, դատարանը գտավ, որ վեց-ութ տարի վաղեմության սահմանում դեպքերի համար ձերբակալումը ոչ իրավաչափ էր. «Դատարանը նաև գտավ, որ հիմքերը բավարար են, որ Գ. Խաչատրյանը կալանավորի: Դատարանի որոշման քանակը և մեր գրավոր առարկությունների քանակը, եթե համադրենք, արդեն ակնհայտ է, որ դատարանը մեր փաստարկներից որևէ մեկին չի անդրադարձել»: Ըստ փաստաբանի՝ իրենց հակափաստարկների վերաբերյալ որևէ հակառակ դիրքորոշում անհնար էր ներկայացնել, քանի որ գործում նման նյութեր չկային, որ կարող էին իրենց հակափաստարկները չեզոքացնել. «Սա կբողոքարկվի Վերաքննիչ դատարան, ավելի մանրակրկիտ կներկայացնենք դատարանի խախտումները: Հույս ունենք, որ Վերաքննիչում իրականում արդարադատություն կլինի: Պետք է անցնի այն իրավիճակը, որ անձանց են դատում: Ոչ թե պետք է անունը որոշի, թե ինչ որոշում է կայացվում, այլ արարքը»: Մանրամասներն՝ [url=https://www.aravot.am/2019/08/30/1063141/?fbclid=IwAR24Idl2pST2NH6vvvmJu9T0tneW2TRo28jy1u007D60gTVm1BZrrUeMyqM]այստեղ[/url]

Նմանատիպ նյութեր