2451 դիտում
09:45 12-11-2021
Կա՛մ Փաշինյանը ստում է, կամ ուրիշն է իր փոխարեն որոշում կայացնում․ «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը երեկ հայտարարեց, որ հնարավոր էր խուսափել Գորիս-Կապան ճանապարհի՝ թուրքերի վերահսկողությանն անցած հատվածում մաքսակետեր տեղակայելուց, բայց այդ դեպքում «դրա գինը լինելու էր միջանցքային տրամաբանությունը, ինչն անընդունելի է մեզ համար»։ Փաշինյանի խոսքից ենթադրվում է՝ կա՛մ միջանցք, կա՛մ մաքսակետեր ճանապարհին։
Նշենք, որ մեկ օր առաջ ՌԴ ԱԳՆ-ն, դրանից առաջ էլ ՌԴ փոխվարչապետ Օվերչուկը հայտարարել էին, որ «ՀՀ տարածքով անցնող ճանապարհների նկատմամբ ՀՀ ինքնիշխանությունը հարգվելու է»։ Նիկոլ Փաշինյանն էլ գոհունակություն էր հայտնել ՌԴ այդ դիրքորոշման կապակցությամբ՝ նշելով, որ այդ դիրքորոշումը եղել է ի սկզբանե, պարզապես ՌԴ-ն վերահաստատում է, Հայաստանն էլ երբեք չի բանակցել միջանցքային տրամաբանությամբ։
Հետեւաբար՝ ինչպե՞ս հասկանալ Փաշինյանի երեկվա հայտարարությունը, որ եթե մաքսակետերին չհամաձայնեն, գինը լինելու է միջանցքը։ Կա՛մ վարչապետը ստում է, որ նախկինում միջանցքային տրամաբանություն չկար, կա՛մ էլ վաղուց դադարել է որոշումներ կայացնելուց, եւ մեր փոխարեն ուրիշներն են որոշում։ Իսկ խոսքն էլ ընդամենը օդի տատանում է, ոչ մի արժեք չունեցող»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
4637 դիտում
15:49 25-12-2017
Ոչ մի դատավոր բանկերի դեմ որոշում չի կայացնում, ինչո՞ւ. Փաստաբանի կասկածները. Aysor.am
Այս բաժնից
490 դիտում
08:30 16-05-2024
Տրուֆալդինոն Հայաստանից. «Փաստ»
466 դիտում
07:51 16-05-2024
«Ստեղծեցին» համաշխարհային առեւտրի կենտրոն թղթի վրա. «Ժողովուրդ»