ԵԱՀԿ-ն ու ԵՄ-ը դիտորդներ չեն ուղարկի Ղրիմ
ԵԱՀԿ ժողովրդավարական հաստատությունների և Մարդու իրավունքների հարցերով բյուրոն իր ներկայացուցիչներին չի ուղարկի Ղրիմ՝ հետևելու 2018 թվականին կայանալի ՌԴ նախագահական ընտրությունների ընթացքին։ Նույն կերպ է վարվելու նաև Եվրամիությունը։ Այդ մասին գրում է «Իզվեստիա» թերթը՝ հղում անելով նշված կառույցների ներկայացուցիչներին։
«Ղրիմի հետ կապված՝ չկա միասնական կարծիք։ Այդ իսկ պատճառով Բյուրոն չի կարող նշված տարածաշրջանում դիտորդական առաքելություն իրականացնել»,-ասել է կազմակերպության մամուլի քարտուղար Թոմաս Ռիմերը։
Իսկ եվրապատգամավոր Տոմաշ Զդեխովսկին նշել է. «Բրյուսելը դիտորդներ կուղարկի Ռուսաստան, բայց ոչ Ղրիմ։ Դա հստակ է»։
Թերթի տվյալներով՝ մարտին ՌԴ նախագահի ընտրություններին կհետևի 685-ից ավելի օտարերկրյա դիտորդ։