«Վալենսիայի» գլխավոր մարզիչը վարազի պատճառով ավտովթարի է ենթարկվել
Այսօր առավոտյան Իսպանիայում ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել՝ «Վալենսիայի» գլխավոր մարզիչ Մարսելինոյի մասնակցությամբ:
52-ամյա իսպանացի մեքենայով տուն վերադառնալիս է եղել, որպեսզի ընտանիքի հետ նշի Ծննդյան Տոները:
Լոգրոնյո-Բիլբաո ավտոճանապարհի 125 կմ հատվածում մեքենային վարազ է հարվածել: Մարսելոնոյին տեղափոխել են հիվանդանոց, որտեղից կարճ ժամանակ անց դուրս են գրել: