«Վալենսիայի» մարզիչը վնասվածք է ստացել թիմի հաղթական գոլը տոնելիս
                        «Վալենսիայի» գլխավոր մարզիչ Մարսելինո Գարսիա Տորալը ոտքի վնասվածք է ստացել, երբ սկսել է բուռն տոնել թիմի հարձակվող Սիմոնե Ձաձայի հաղթական գոլը՝ Իսպանիայի առաջնության 6-րդ տուրում, «Ռեալ Սոսյեդադի» խաղում (3:2):
52-ամյա իսպանացու մոտ ախտորոշվել է ազդրի վնասվածք: 
«Եթե վնասվածքը միայն ես ստանամ, ապա դա խնդիր չէ: Չէ՞ որ ես խաղադաշտ դուրս չեմ գալիս:
Ես շատ ուժեղ ձգել եմ մկանս և հիմա կաղում եմ: Պետք է ավելի լավ վերահսկեմ ինձ», ասել է Տորալը:
                                            
                    
                    
                                                                    
                        
                        
                         
                     
                     
                     
                     
            


