ԱՄՆ-ում սպանված վարազի ճարպը կապույտ է. լուսանկարներ
Հյուսիսային Կարոլինայում ֆերմեր-ամուսինները որսի ժամանակ սպանել են մի վարազի, որին մորթելու ընթացքում պարզվել է՝ կենդանու ճարպը կապույտ է: Ամուսինները նախկինում էլ վարազի միս են օգտագործել, բայց նման դեպքի առաջին անգամ են ականատես եղել:
Վարազի ճարպի եւ մսի նմուշներն ուղարկվել են լաբորատորիա՝ փորձաքննության: Համացանցում որոշ օգտատերեր կարծիք են հայտնել, թե վարազը կերել է քիմիկատներ: