Ժոզե Մոուրինյո. Չի կարելի մանկական սխալներ թույլ տալ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն մեկնաբանել է ԱՊԼ-ի 19-րդ տուրում «Լեսթերի» հետ ոչ-ոքին (2:2)
«Մենք չհաղթեցին, քանի որ չիրացրեցինք հեքիաթային պահերը: Ես կասեի՝ ծիծաղելի պահերը: Մենք խաղի ժամանակ պաշտպանությունում մի դյուժին սխալներ արեցինք, մինչդեռ կարելի էր հեշտությամբ հաղթել: Երբեմն սխալները թանկ են արժենում:
Չի կարելի մանկական սխալներ թույլ տալ: Չի կարելի այդպիսի հեշտությամբ գնդակ կորցնել: Չի կարելի երեխայի պես քեզ պահել սեփական ու մրցակցի տուգանային հրապարակում: Մեզ պատժեցին և մենք կորցրեցինք 2 միավոր:
Անհավանական է նաև այն, որ երկրորդ գոլը խփելուց հետո մենք բազմաթիվ գերազանց պահեր ունեցանք ևս մեկը խփելու համար, մենք հանգիստ վերահսկում էինք խաղը, սակայն մանկական որոշումներ էինք կայացնում:
Մինչդեռ կարող էինք հաղթել 4:1, 5:1, 6:1: Բայց մենք ոչ միայն չիրացրեցրինք հոյակապ պահերը, վերջին րոպեին էլ խաղացողները խաղը կարդալու ունակությունը կորցրեցին», ասել է Մոուրինյոն: