Ժոզե Մոուրինյո. Հավատս չի գալիս, որ «Բարսելոնան» այդպիսի մանկական գոլ բաց թողեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Պորտուգալացի մարզիչ Ժոզե Մոուրինյուն մեկնաբանել է «Բարսելոնայի»՝ «Լիվերպուլից» բաց թողած 4-րդ գոլը ՉԼ կիսաեզրափակչի պատասխան [url=https://shamshyan.com/hy/article/2019/05/08/1124259/]խաղում[/url] (0-4), որի շնորհիվ Յուրգեն Կլոպի թիմի դուրս եկավ եզրափակիչ:
«Եթե նման գոլ խփվեր 14 կամ 15 տարեկան երեխաների միջև խաղում, կասեինք, դե, երեխաներ են, աչքը կպել էր, չբավականացրեց բնավորությունը ֆուտբոլ խաղալու համար:
Բայց մենք խոսում են աշխարհի լավագույն խաղացողների մասին: Հավատս չի գալիս, որ այսպիսի գոլ են բաց թողել:
Շատ դժվար է արդարացում գտնել այն բանին, ինչ կատարվեց: Կուզեի լսել Վալվերդեի բացատրությունները», – ասել է Մոուրինյոն: