211652_close_icon

Ինդոնեզիայի օդանավակայանում բախվել են Boeing-ն ու բեռնատարը

views-count7443 դիտում article-date 15:56 24-12-2017
Ինդոնեզիայի Մեդան քաղաքի օդանավակայանում Boeing 737 ուղևորատար օդանավը բախվել է բեռնատարի: Այս մասին հայտնում է HTB-ն: Աղբյուրի տվյալներով՝ բեռնատարին բախվել է Սինգապուրի ավւաուղիներին պատկանող SilkAir ավիաընկերության օդանավը, որը պատրաստվում էր թռիչքի: Միջադեպի պատճառով չվերթը հետաձգվել է 12 ժամով: Օդանավակայանի պաշտոնական ներկայացուցչի խոսքերով՝ միջադեպի պահին ինքնաթիռում եղել է 163 ուղևոր: Նրանցից ոչ մեկ չի տուժել: Պարզվում են միջադեպի պատճառները: Ավելի ուշ հայտնի է դարձել, որ բոլոր ուղևորները մեկնել են Սինգապուր մեկ այլ օդանավով:

Նմանատիպ նյութեր