Պուտինը շնորհավորել է Ալիևին ծննդյան օրվա կապակցությամբ՝ անվանելով նրան Ռուսաստանի իսկական բարեկամ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին՝ 56-ամյակի կապակցությամբ: Այս մասին հայտնում է TACC-ը:
Աղբյուրը մանրամասնում է, որ Պուտինը շնորհավորել է Ալիևին՝ նրան անվանելով Ռուսաստանի իսկական բարեկամ: Նա նշել է նաև Ալիևի անձնական ներդրումը 2 երկրների միջև ռազմավարական գործընկերության զարգացման գործում:
ՌԴ նախագահը հույս է հայտնել, որ Ադրբեջանի հետ արդյունավետ համատեղ աշխատանքը և կառուցողական երկխոսությունը շարունակական կլինի՝ մաղթելով Ադրբեջանի նախագահին քաջ առողջություն, երջանկություն և բարգավաճում: