Պուտինը շնորհավորել է Նազարբաևին՝ ծննդյան օրվա կապակցությամբ
Ռուսաստանի նախագահՎլադիմիր Պուտինը հեռախոսային զրույց է ունեցել Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հետ և շնորհավորել վերջինիս՝ նրա ծննդյան օրվա կապակցությամբ, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը:
Բացի այդ, ՌԴ նախագահը շնորհավորել է Նազարբաևին՝ 2017-18 թթ. ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Ղազախստանի մշտական ներկայացուցչի ընտրման կապակցությամբ:
Շոշափվել են նաև երկու երկրների համագործակցությանն առնչվող այլ հարցեր: