«Հայաստանի ձայնը 4» նախագծի հաղթողը Հայկ Ղուլյանն Է
Ավարտվեց «Հայաստանի ձայնը 4» նախագիծը: Եզրափակիչ փուլ անցան 4 մասնակիցներ՝ Քրիստինե Խալատովան, Տիգրան Կարապետյանը, Հայկ Ղուլյանը և Աննա Դանիելյանը:
Մի քանի փուլ անցնելուց հետո հայտարարվեց հաղթողի անունը, որը որոշվեց հանդիսատեսի քվեարկության արդյունքում. «Հայաստանի ձայնը-4» նախագծի հաղթող ճանաչվեց Հայկ Ղուլյանը, ով Նունե Եսայանի թիմից էր:
[b]Նյութը՝ Սիրանուշ ՇՄԱՎՈՆՅԱՆԻ[/b]