211652_close_icon
views-count23246 դիտում article-date 17:44 21-12-2017

«Հայաստանի Ձայնը 4» նախագծի եզրափակիչ անցած Տիգրան Կարապետյանը խոսել Է նախագծի մասին և ոչ միայն

Ավարտին է մոտենում «Հայաստանի ձայնը» 4 նախագիծը: Եզրափակչում են չորս լավագույնները, ովքեր դեկտեմբերի 23-ին կպայքարեն «Հայաստանի ձայնը» 4 նախագծի հաղթող ճանաչվելու համար: [url=http://www.exklusivelife.com/2017/12/21-02.html]EXKLUSIVElife.com[/url]-ը զրուցել է Արամեի թիմի մասնակից Տիգրան Կարապետյանի հետ: [b] - Նախ խոսենք այն մասին, թե ինչպես եղավ, որ որոշեցիք մասնակցել «Հայաստանի ձայնը» 4 նախագծին:[/b] - Շատ պատահական որոշում կայացրեցի. ցանկություն ունեի ուժերս փորձել աշխարհի ամենառեյտինգային նախագծում: [b]- Սպասում և հավատում եք Ձեր հաղթանակին:[/b] - Իհարկե հենց նախագծի սկզբից էլ սպասել և հավատացել եմ իմ հաղթանակին. մարզիչիս հետ միասին աշխատել ենք, որպեսզի ունենանք լավ ելույթներ և իմ սիրելի հանդիսատեսի օգնությամբ ես արդեն եզրափակիչ փուլում եմ: [b]- Ինչ տվեց «Հայաստանի ձայնը» նախագիծը:[/b] - Նախագիծը ինձ տվեց լայն հնարավորություն ներկայանալ հանրությանը որպես արտիստ. տվեց նոր ընկերական շրջապատ. նախագծի շրջանակներում հնարավորություն ունեցա համագործակցել հայտնի երգիչ, երգչուհիների հետ: [b] - Ում եք համարում մասնակիցներից Ձեզ մրցակից:[/b] - Անկեղծ ասած, մասնակիցներով իրար հետ ջերմ ենք ու ընկերական, բայց քանի որ սա մրցույթ է, իմ համար մրցակից են բոլորը: Կուզենայի դիմել իմ հանդիսատեսին, խնդրելով նրանց լինել իմ կողքին եզրափակիչ փուլում՝ քվեարկելով իմ օգտին: Հիշեցնենք, որ եզրափակիչ համերգը կկայանա շաբաթ օրը՝ «Արմենիա» Թի Վի-ի ուղիղ եթերում: [b]Նյութը՝ Սիրանուշ ՇՄԱՎՈՆՅԱՆԻ[/b]

Նմանատիպ նյութեր