Լոնդոնի «Արսենալը» Մխիթարյանի համար դիմել է «Մանչեսթեր Յունայթեդին»
Լոնդոնի «Արսենալը» անակնկալ կերպով հարցում է արել «Մանչեսթեր Յունայթեդին»՝ թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին ձեռք բերելու համար, հայտնում է բրիտանական [url=https://www.express.co.uk/sport/football/895677/Arsenal-Manchester-United-Henrikh-Mkhitaryan-Premier-League-transfer-news]Express[/url]-ը:
Պարբերականը նշում է, որ Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդում» լուրջ խնդիրներ ունի՝ կորցնելով մարզիչ Ժոզե Մոուրինյոյի վստահությունը:
Հայ ֆուտբոլիստը նոյեմբերի սկզբներից այլևս չէր հայտնվում մանկունյանցիների կազմում և միայն այս շաբաթ՝ Անգլիական լիգայի գավաթի քառորդ եզրափակիչում դուրս եկավ փոխարինման՝ «Բրիսթոլի» հետ հանդիպմանը (1:2):
Մխիթարյանի համար պայքարում առայժմ նախապատվելի է Միլանի «Ինտերի» տարբերակը, թեպետ հայ ֆուտբոլիստի նախկին թիմը՝ Դորտմունդի «Բորուսիան» ցանկանում է նրան ետ վերադարձնել:
Բոլոր դեպքերում, Արսեն Վենգերը Մխիթարյանի համար արդեն դիմել է «Յունայթեդին» և սպասում է պատասխանի: