Ադրբեջանցի զինծառայողը Ռուսաստանում սպանել է զինակցին
Երեկ՝ դեկտեմբերի 20-ին, Սանկտ Պետերբուրգի Միխայլովսկի ռազմահրետանային ակադեմիայում սպանություն է տեղի ունեցել: Այս մասին հայտնում է [url=http://www.fontanka.ru/2017/12/21/017/]fontanka.ru[/url]-ն:
Աղբյուրի տեղեկություններով՝ վիճաբանությունը ծագել է առաջին կուրսի երկու ադրբեջանցի կուրսանտների միջև:
Վեճի հետևանքով երեկոյան ակադեմիայի լվացքատանը կուրսանտներից մեկը դանակահարել է մյուսին՝ հարվածելով ուղիղ սրտի հատվածում:
Սպանվածը 17 տարեկան էր: Հարուցվել է քրեական գործ: