«Սարյան» արվեստի ստուդիան կկազմակերպի աշխատանք բնության գրկում՝ «Սարյանի հետքերով» խորագրով. աշխատանքի ընթացքում սպասվում է անակնկալ
Ապրիլի 14-ին, ժամը 10:00-20:00-ն, Մ. Սարյանի տուն-թանգարանում գործող «Սարյան» արվեստի ստուդիան կազմակերպում է պլեներային աշխատանք բնության գրկում՝ «Սարյանի հետքերով» խորագրով: Առաջին անգամ սարյանական հետքերը կտանեն հետևյալ ուղղությամբ՝ Երևան-Աշտարակ-Երևան /Կարմրավոր եկեղեցի-Սաղմոսավանք/:
Ծրագրի նպատակն է ծանոթանալ արվեստի ստեղծման գաղտնիքներին, հմտություններին՝ բացահայտելով Վարպետի ստեղծագործական ներաշխարհը և սարյանական հրաշագեղ կտավների ստեղծման ոգեշնչման աղբյուրը:
Ծրագրի միջոցով` 12 տարեկանից բարձր բոլոր ցանկացողները կարող են անցնել Սարյանի հետքերով և բացահայտել հայկական այն եկեղեցիները, որոնք անմահացել են նկարչի հրաշագեղ կտավներում:
Աշխատանքի ընթացքում սպասվում է անակնկալ:
Ծրագրի արժեքը կազմում է 10 000 դրամ /մեկ անձը/, որի մեջ ներառվում է շրջայց թանգարանում, անհրաժեշտ նյութերի տրամադրում, տրանսպորտային ծառայություն, սնունդ:
[b]Ծրագրին մասնակցելու համար անհրաժեշտ է նախապես գրանցվել:
Կոնտակտային տվյալներ՝ (+374 10) 580 568 կամ (+374 93) 596 250:[/b]