Ալավերդիում հայկական ավանդական հարսանիքի բեմադրմամբ բացվեց «Հայի տուն» մշակույթի և տուրիզմի կենտրոնը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ մայիսի 21-ին, Լոռու մարզի Ալավերդի քաղաքի Սանահին թաղամասում բացվեց «Հայի տուն» մշակույթի և տուրիզմի կենտրոնը: Չնայած այն հանգամանքին, որ այն գործում է արդեն շուրջ մեկ տարի, բացումը պաշտոնապես տեղի ունեցավ երեկ։
Կենտրոնի հիմնադիրներն են ամուսիններ Սոս Մարտիրոսյանը և Նադյա Անտոնյանը, ովքեր իրենց պապական տունը որոշել են դարձնել զբոսաշրջության և մշակույթի կենտրոն, որտեղ ամեն ինչ պատրաստված է հին հայկական ոճով:
Կենտրոնի բացումը կազմակերպվել է ավանդական հայկական ավանդական հարսանիքի տեսքով:
«Հայի տուն» մշակույթի և տուրիզմի կենտրոնում է գործում նաև «Մեսրոպ Մաշտոց» խոսքի մշակույթի կենտրոնի Սանահինի մասնաճյուղը, որի սաները բեմադրեցին հայկական հարսանիքը և մի շարք այլ եկեղեցական տոներ:
Բացմանը ներկա էին զբոսաշրջության կոմիտեի փոխնախագահ Մեխակ Ապրեսյանը, Ալավերդու քաղաքապետ Կարեն Փարեմուզյանը, հոգևոր հովիվ Տեր Միքայել քահանա Շաղոյանը և Սանահինի վանական համալիրի վանահայր Տեր Ավետիք աբեղա Սողոմոնյանը:
Լուսանկարները և տեսանյութը՝ Էդիկ Սիմոնյանի