Ոչ մի քաղաքացի չի տուժելու, բայց փոխհատուցում նախատեսված չէ. պաշտոնյան` ՀՀ–ում աջ ղեկով ավտոմեքենաների վաճառքի սահմանափակման մասին. Tert.am
2018-ի ապրիլի 1-ից ժամանակավորապես աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումը Հայաստան արգելելու և այդ տրանսպորտային միջոցների վերահաշվառումը սահմանափակելու վերաբերյալ նախագծերը դեռևս քննարկման փուլում են: Այս մասին Tert.am-ը զրույցում ասաց ՀՀ Տրանսպորտի և կապի նախարարության տրանսպորտի վարչության պետի տեղակալ Դավիթ Մելքոնյանը: Ըստ պաշտոնյանի՝ աջ ղեկով ավտոմեքենա ունեցող ոչ մի քաղաքացի չի տուժելու, բայց փոխհատուցում նախատեսված չէ։
-[b] Կներկայացնե՞ք, թե ինչ է ենթադրում տրանսպորտային միջոցների վերահաշվառումը սահմանափակելու վերաբերյալ դրույթը, արդյոք դրանով արգելվելու է աջակողմյան ղեկով մեքենաների վաճառքը ներսում:[/b]
- Նախ ասեմ, որ սրանք դեռևս նախագծեր են, որոնք ներկայումս քննարկվում են շահագրգիռ պետական կառավարման մարմիններում և նաև դրված է հասարակության հետ քննարկման: Վերջնական տարբերակը կլինի, երբ որ կառավարությանը կներկայացվի որոշման նախագիծ: Ինչ վերաբերում է հաշվառում իրականացնելու սահմանափակմանը, ապա այն միտված է, որ ներմուծման հետ զուգահեռաբար հաշվառումը բացառվի: Այսինքն` մենք արգելքում ենք աջակողմյան տրանսպորտային միջոցների ներմուծումը` նկատի ունենալով, որ Հայաստանի Հանրապետության երթևեկությունն աջակողմյան է: Աջակողմյան մեքենաներ հնարավոր է վաճառել համապատասխան թույլտվությամբ: Ճանապարհային ոստիկանությունը տալիս է վերասարքավորման թույլտվություն, այսինքն` ղեկը փոխելուց հետո հնարավոր է վաճառել:
[b]-Եթե աջակողմյան մեքենան արդեն ներկրված է և շահագործվում է, իմաստը որն է վաճառքի արգելք սահմանել։ [/b]
-Դա միտված է նրան, որ արդեն աջակողմյան ղեկային համակարգով մեծ թվաքանակի տրանսպորտային միջոցներ են Հայաստանում շահագործվում և չեն պահպանվում ՀՀ-ում ճանապարհային երթևեկության անվտանգությունը:
Մանրամասներն՝ [url=http://www.tert.am/am/news/2017/12/20/right-wheel/2570679]այստեղ[/url]