211652_close_icon
views-count5278 դիտում article-date 18:32 20-12-2017

Արայիկ Հարությունյանը մասնակցել է ոռոգման համակարգերի կիրառումը խթանող պետական ծրագրերի ներկայացմանը

ԱՀ պետական նախարար Արայիկ Հարությունյանը դեկտեմբերի 20-ին գյուղատնտեսության նախարարությունում մասնակցել է ոռոգման արդի համակարգերի կիրառումը և զարգացումը խթանող պետական ծրագրերի ներկայացմանը: Գյուղատնտեսության նախարարի տեղակալ Գևորգ Վերանյանը ներկայացրել է այն հիմնական ծրագրերը, որոնց շրջանակներում առաջիկա տարիներին ընդլայնվելու և զարգացվելու է ոռոգման համակարգը: Ըստ ներկայացման՝ ընթացիկ տարում պետբյուջեի միջոցներից 385 միլիոն դրամ է հատկացվել գրեթե 400 հեկտար այգում և ծխախոտադաշտում ոռոգման կաթիլային համակարգ տեղադրելու համար: Բացի դրանից, «Հայաստան» համահայկական հիմնադրամի հավաքագրած միջոցներով 2018թ.-ին հիմնականում Մարտունու և Ասկերանի շրջաններում գտնվող շուրջ 600 հեկտար հողատարածքի համար փորվելու է 37 խորքային հոր, որոնց նախագծերն արդեն պատրաստվել են Շուշիի տեխնոլոգիական համալսարանի կողմից: Դրանց զուգահեռ, Մարտակերտի շրջանի մոտ 600 հեկտար հողատարածքում պետությունը ձևավորում է անհրաժեշտ ենթակառուցվածքները, իսկ մասնավոր մի շարք ներդրողներ նռան այգիներ են տնկելու այնտեղ: Անդրադառնալով ներկայացված ծրագրերին՝ պետական նախարար Արայիկ Հարությունյանը շեշտադրել է, որ կառավարությունը հատուկ ուշադրություն է դարձնում ոռոգման արդի համակարգերով զինված այգիների ստեղծմանը: «Մենք չենք բավարարվելու «Հայաստան» համահայկական հիմնադրամի ծրագրով, այլ նաև պետական զգալի միջոցներ ենք ուղղելու խորքային հորերի կառուցմանը և ոռոգման արդյունավետ համակարգերի ներդրմանը: Կառավարությունն աջակցություն է ցուցաբերելու բոլոր նրանց, ովքեր պետական չափորոշիչներին ու կանոններին համապատասխան

Նմանատիպ նյութեր