211652_close_icon
views-count8742 դիտում article-date 23:03 31-05-2017

Նախատեսվում է պետական աջակցություն ցուցաբերել կաթիլային ոռոգման համակարգերի ներդրման գործընթացում. ՀՀ գյուղատնտեսության նախարար

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանի մոտ տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ընթացքում քննարկվել է կաթիլային ոռոգման համակարգերի ներդրման համար տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրի նախագիծը: Խորհրդակցությանը մասնակցում էին ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալներ Ռոբերտ Մակարյանը, Աշոտ Հարությունյանը, ՀՀ գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի հողերի օգտագործման և մելիորացիայի վարչության պետ Արթուր Բաղդասարյանը, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի դասախոս Գեղամ Նավոյանը, կաթիլային համակարգերի ներդրմամբ զբաղվող ընկերությունների ներկայացուցիչներ, ֆերմերներ և այլ անձինք: Ներկայացնելով ծրագրի հիմնական դրույթները՝ Գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը նշել է, որ ծրագրով ակնկալվում են ջրային ռեսուրսների արդյունավետ օգտագործում, բերքատվության աճ, բերքի որակի բարելավում, հանրապետության ջրային, էներգետիկ և հողային ռեսուրսների առավել արդյունավետ օգտագործում, մշակովի հողատարածքների ընդլայնում` պոտենցիալ ոռոգելի, սակայն փաստացի չմշակվող տարածքների մշակման խթանում: «Նախատեսվում է պետական աջակցություն ցուցաբերել կաթիլային ոռոգման համակարգերի ներդրման գործընթացում` նպատակային վարկերի տոկոսադրույքի մասնակի սուբսիդավորման միջոցով բարձրացնել վարկավորման մատչելիության մակարդակը»,- նշել է Իգնատի Առաքելյանը: ՀՀ գյուղատնտեսության նախարարը նշել է նաև, որ Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամը հետևելու է պետական ծրագրերի իրականացման ընթացքին և գյուղացիական տնտեսություններին մատուցելու է անհրաժեշտ խորհրդատվություն: Մտքերի փոխանակման ընթացքում, ծրագրի արդյունավետությունն ապահովելու նպատակով, որոշվել է հնչած խնդիրների վերաբերյալ 7-օրյա ժամկետում նախարարություն ներկայացնել համապատասխան առաջարկներ: [b] ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին [/b]

Նմանատիպ նյութեր