slot gacor slot gacor slot gacorslot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor streaming bola slot gacor slot demo slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot qris slot gacor Situs Slot Gacor
Նախարար Վահան Մարտիրոսյանը և «ICANN»-ի նախագահ Յորան Մարբին ստորագրել են փոխըմբռնման հուշագիր
211652_close_icon

Նախարար Վահան Մարտիրոսյանը և «ICANN»-ի նախագահ Յորան Մարբին ստորագրել են փոխըմբռնման հուշագիր

views-count3267 դիտում article-date 16:48 20-12-2017
Շվեյցարիայում անցկացվող Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) ինտերնետային կառավարման համաժողովի տասներկուերորդ ամենամյա հանդիպման շրջանակներում ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը և «ICANN» (Գրանցված անվանումների և համարների ինտերնետ կորպորացիա) նախագահ Յորան Մարբին ստորագրել են փոխըմբռնման հուշագիր։ Կողմերը համաձայնեցին շարունակել համագործակցությունը դոմեն անվանումների զարգացման ոլորտում, աջակցել միջազգային դոմենների օգտագործմանը և խթանել ինտերնետ կառավարման բազմաշահառու մոդելը: Հուշագրի նպատակն է ամրապնդել հարաբերությունները ՀՀ տրանսպորտի, կապի և ՏՏ նախարարության և «ICANN»-ի միջև, խթանել ինտերնետ դոմենի էկոհամակարգի զարգացումը և դոմենների օգտագործումը Հայաստանում, բարձրացնել «ICANN»-ի առաքելության մասին իրազեկվածության մակարդակը և հայկական շահագրգիռ կողմերի ներգրավվածությունը «ICANN»-ի գործունեությունում։ «ICANN»-ը միջազգային կորպորացիա է, որը տրամադրում է IP հասցեներ և բարձր մակարդակի դոմենային անուններ երկրներին և տարածքներին։ [img]http://st0.shamshyan.com/editor/0775620001513768170200541.jpg[/img]

Նմանատիպ նյութեր