211652_close_icon
views-count1683 դիտում article-date 17:30 25-11-2014

ICANN-ը հաստատել է մեսրոպատառ դոմենը. տեսանյութ

Ինտերնետ տիրույթն ազգություն ունի` ՀԱՅ: Այսուհետև am-ին զուգահեռ հայկական կայքերը կխորհրդանշի մեսրոպատառ հայը: Գրիգոր Սաղյանը տոնական ելույթ է պատրաստել: Հայկական դոմենային անուն գրանցելու գործընթացը Ինտերնետ հանրություն կազմակերպությունը սկսել էր դեռ ամիսներ առաջ: Վերջապես ICANN միջազգային կազմակերպությունը հաստատել է մեսրոպատառ դոմենը: Այն անցել է տեխնիկական և լեզվաբանական սկզբունքների ստուգման փուլը: Ռուսական RF-ի, վրացական Ge-ի նման մենք էլ կունենանք մեսրոպատառ .հայը: Ազգային պատկանելիությունը խոհրդանշող հայը հնարավոր կլինի գրանցել 3-6 ամիս հետո: Աշխարհում ընդամենը 35 երկիր ինտերնետում ունի ազգային խորհրդանիշ: Ռուսաստանում RF-ից արդեն օգտվում է 800.000 հազար օգտատեր: Առաջինն ազգային դոմեն գրանցեց Չինաստանը: Մեսրոպատառ հայ-ը կտարածվի, թե ոչ. ինտերնետ հանրության փոխնախագահը կանխատեսումներ չի անում: Բայց վստահեցնում է` այն կօգնի ունենալ ավելի հայատառ ցանց, առանց տրանսլիթի: Հայկական am-ում գրանցված է 22.000 կայք: .հայ-ը այլընտրանք է, որքան կլինի դոմենային վճարը դեռ հայտնի չէ, ֆինանսական հարցերը ավելի ուշ: Փորձագետները վստահեցնում են` ինտերնետ մեկուսացումից էլ պետք չէ վախենալ, ավելի առաջնային խնդիրներ կան: Ստեղծվում են նոր կատարյալ վիրուսներ, վերջին` Միացյալ նահանգներում պետական լաբորատորիայում ստեղծված վիրուսի զոհը դարձան ռուսական հեռահաղորդակցության ընկերությունները: .հայ-ի համար պետք է ստեղծել հուսալի պաշտպանության համակարգ: Աղբյուրը` [url=http://www.armnewstv.am/news/37554]Armnewstv.am[/url]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր