2016թ. մեկ շնչի ամսական ծախսերի 42.1 տոկոսը տրամադրվել է սննդին. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Պարզվում է՝ Հայաստանի բնակչության ամսական ծախսերի մեջ սննդի, առողջապահության, կրթության համար հատկացվող գումարները տարեցտարի ավելի են նվազել, փոխարենը մարդիկ ավելի ու ավելի շատ են վճարում բնակկոմունալ ծառայությունների համար:
Այլ կերպ ասած՝ մարդիկ աշխատում են, որպեսզի հասցնեն իրենց կոմունալ վճարումները կատարել, նաև վարկային պարտավորությունները մարել, և միայն դրանից հետո մտածում են ապրուստի մասին:
«Ժողովուրդ» օրաթերթն ազգային վիճակագրական ծառայության տվյալներից պարզեց, որ 2004թ. մեկ շնչի հաշվով ամսական ծախսերի մեջ սննդի համար վճարը կազմել է 56.1 տոկոս, իսկ 2016թ.՝ 42.1 տոկոս: Ընդ որում, գնալով ավելացել է թերսնվող բնակիչների թիվը, և 2016թ. թերսնված է համարվել յուրաքանչյուր 3 բնակչից երկուսը: Փոխարենն աճել է բնակկոմունալ ծառայությունների համար վճարի չափը. 2004թ. բնակկոմունալ վճարումները կազմել էին ամսական ծախսերի 6 տոկոսը, իսկ արդեն 2016թ.՝ 14 տոկոսը»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]