211652_close_icon
views-count1674 դիտում article-date 20:26 19-12-2017

Փրկարարները համապատասխան օգնություն են ցուցաբերել քաղաքացիներին

Դեկտեմբերի 19-ին, ժամը 12:35-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ներքին Շենգավիթի 9-րդ փողոցի թիվ 2 շենքի բնակարաններից մեկի վատառողջ քաղաքացուն շտապօգնության ավտոմեքենայից բնակարան (2-րդ հարկ) բարձրացնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարներն քաղաքացուն ցուցաբերել են համապատասխան օգնություն: *** Դեկտեմբերի 19-ին, ժամը 10:03-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի թիվ 225 շենքի բնակարաններից մեկի բնակիչը (վատառողջ) չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել հրշեջ փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Փրկարարները բացել են Ս. Չ.-ի բնակարանի դուռը, ննջասենյակի հատակին հայտնաբերվել է՝ 1954 թ. ծնված Ս. Չ.-ը, ով հոսպիտալացվել է Հրազդանի ԲԿ. որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր: *** Դեկտեմբերի 19-ին, ժամը 04:57-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ն. Ադոնցի փողոցի թիվ 15 շենքի բնակարաններից մեկի վատառողջ բնակիչն ընկել է հատակին. բարձրացնելու և անկողնուն մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները 1955 թ. ծնված Բ. Կ.-ին ցուցաբերել են համապատասխան օգնություն:

Նմանատիպ նյութեր