211652_close_icon
views-count1692 դիտում article-date 16:59 19-12-2017

Երևանը տարբեր վարչական շրջանների դատարանների փոխարեն կունենա 1 ընդհանուր իրավասության դատարան. Արթուր Հովհաննիսյան

Այսուհետ Երևանը տարբեր վարչական շրջանների դատարանների փոխարեն կունենա 1 ընդհանուր իրավասության դատարան: Այդ մասին, այսօր՝ դեկտեմբերի 19-ին, ԱԺ արտահերթ նիստում Դատական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը ներկայացնելիս ասել է ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանը: Ա. Հովհաննիսյանի խոքով՝ իրենք փորձում են միջոցներ ձեռնարկել անձի արդար դատական քննության իրավունքը կյանքի կոչելու ուղղությամբ: «Այսօր Երևանում կան վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարաններ, որոնց ծանրաբեռնվածությունը խիստ տարաբնույթ է. մի վարչական շրջանում գերծանրաբեռնված են քրեական գործեր քննող դատավորները, որովհետև վարույթն իրականացնող մարմինները տեղակայված են այդ վարչական շրջանում, մյուս վարչական շրջանում քաղաքացիական գործերն են շատ»,-նշել է նա։ Հավելել է, որ դա, միանշանակ, հանգեցնելու է դատական համակարգի բեռնաթափմանը, ինչն էլ կնպաստի գործերի արդյունավետ և ավելի արագ քննելուն։

Նմանատիպ նյութեր