Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում լարված իրավիճակ է. քաշքշուկ և հրմշտոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում լարված իրավիճակ է: Ինչպես փոխանցում է [b]SHAMSHYAN.com[/b]-ի թղթակիցը, այսօր՝ հունիսի 12-ին, Շանթ Հարությունյանի գործով դատավարության ընթացքում քննվելու էին սույն գործով բոլոր ամբաստանյալները, հետեւաբար նրանց հարազատներին թույլ չտվեցին մուտք գործել դատարան, ինչից նախկինում նրանք զրկված չէին:
Դատարանից ամբաստանյալների հարազատներին պատճառաբանեցին, որ նիստերի դահլիճը փոքր է, որի պատճառով նրանք չեն կարող տեղավորվել այնտեղ: Մեր թղթակցի փոխանցմամբ՝ Շանթ Հարությունյանի եւ մյուս ամբաստանյալների հարազատներն այդ հանգամանքը հանգիստ չընդունեցին, և քաշքշուկ ու հրմշտոց սկսվեց հարազատների և իրավապահների միջեւ: Նիստն այս պահին ավարտվել է, սակայն հրմշտոցն ու քաշքշուկը շարունակվում են:
Լուսանկարները և տեսանյութը՝ Լևոն Ամիրզյանի