30087 դիտում
14:24 19-12-2017
«ՄԲ Հոլդինգ» ՍՊԸ-ի ներկայացուցիչը դիմել է Աղվան Հովսեփյանին՝ հայտնելով, որ բելառուսական ընկերության տնօրենը խարդախությամբ փայտե կոթերի համար նախատեսված 3500 դոլարին տիրացել է
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ Երևան քաղաքի Ամիրյան փողոցի բնակիչ Մարինա Հակոբյանը դիմում է ներկայացրել Հայաստանի քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանին և հայտնել է, որ ձյուն մաքրող պոլիմերային թիակ արտադրելու համար փայտե կոթ գնելու նպատակով «ՄԲ Հոլդինգ» ՍՊԸ-ն բելառուսական «ՍԻՍՏԵԿՍԻՄ» ԲԲԸ-ի հետ այս տարվա հունիսի 6-ին պայմանագիր են կնքել, համաձայն որի՝ իրենք «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի միջոցով բելառուսական ընկերության հաշվեհամարին են փոխանցել 3500 ԱՄՆ դոլար։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Մ. Հակոբյանը Ա. Հովսեփյանին ուղղված դիմումում տեղեկացրել է նաև, որ բելառուսական ընկերության տնօրեն Անդրեյ Ստոլյարովը, չարաշահելով իր վստահությունը, փայտե կոթերը չի առաքել և խարդախությամբ տիրացել է 3500 ԱՄՆ դոլարին։
Փաստի առթիվ Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում նյութեր են նախապատրաստվում։
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
11634 դիտում
19:48 11-06-2016
Քննչական բաժինը պարզում է`խարդախությամբ ո՞վ է տիրացել խոշոր չափի գումարին`«Անելիք» բանկը, թե «Այ Թի մաստեր» ՍՊԸ-ն