26102 դիտում
15:11 16-07-2019
Ճանաչված ու աշխարհահռչակ դիրիժոր Կոնստանտին Օրբելյանը դիմել է իրավապահներին և հայտնել՝ իր վստահությունը չարաշահելու եղանակով տիրացել են իրեն պատկանող 600 հազար ԱՄՆ դոլարին
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ ոստիկանության Շենգավիթի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում Կոսնտանտին Օրբելյանի դիմումի փաստով։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինը դիմել է իրավապահ մարմիններին և հայտնել, որ 2016 թվականի հուլիսին Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանում գտնվող նոտարական գրասենյակներից մեկում իր և Գ. Մ.-ի միջև կնքվել է առք ու վաճառքի պայմանագիր, որից հետո ինքը Գ. Մ.-ին պարտքով տվել է խոշոր չափի ԱՄՆ դոլար։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Կ. Օրբելյանն իրավապհներին հայտնել է, որ Գ. Մ.-ն խաբեությամբ և իր վստահությունը չարաշահելու եղանակով տիրացել է նշված գումարին։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ գումարի չափը կազմում է մոտ 600 հազար ԱՄՆ դոլար։
Ոստիկանությունը պարզում է Գ. Մ.-ի ինքնությունը, ինչպես նաև՝ որ նոտարական գրասենյակում է գործարքը կատարվել։
Գ. Շամշյանը հայտնում է, որ Կ. Օրբելյանը Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի նախկին տնօրենն է։
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
4116 դիտում
14:24 18-12-2019
Կոնստանտին Օրբելյանը որպես դիրիժոր ելույթ կունենա Կամերային նվագախմբի հետ
Այս բաժնից
2230 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)