211652_close_icon
views-count1982 դիտում article-date 14:49 19-12-2017

Գրպանահատը հայտնաբերվել է. գողոնն առգրավված է

Դեկտեմբերի 18-ին, ժամը 19.45-ին, ոստիկանության Արաբկիրի բաժնում 2000 թ. ծնված Անի Դ.-ն հայտնել է, որ նույն օրը, ժամը 19.00-ից 19.30-ն ընկած ժամանակահատվածում, թիվ 58 երթուղու ավտոբուսի սրահում պայուսակից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել է գումար և համալսարանի ստուգման գրքույկը: Ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ քայքարի բաժանմունքի և Արաբկիրի բաժնի ծառայողները նույն օրը, ժամը 20.30-ին, Երևանի Կասյան փողոցի թիվ 2 հասցեի մոտից, գողությունը կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1986 թ. ծնված Ավետիս Դ.-ին, որը տվել է խոստովանական բացատրություն: Գողոնն առգրավված է: Կատարվում է քննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր