211652_close_icon

Գողությունը բացահայտվեց․ գողոնն առգրավված է

views-count4002 դիտում article-date 21:50 04-03-2017
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Քանաքեռ 1-ին փողոցից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին բերման են ենթարկել 1990 թ. ծնված Սպարտակ Մ.-ին: Պարզվել է, որ նա թիվ 47 երթուղային ավտոբուսի սրահում 1978 թ. ծնված Ալինա Ս.-ի պայուսակից գողացել է դրամապանակը, որի մեջ եղել է 10.500 դրամ, 50 դոլար, զեղչի քարտեր, այցեքարտեր և նկարներ: Գողոնն առգրավված է: Կատարվում է հետաքննություն:

Նմանատիպ նյութեր